«ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍՊԸ-ն տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 2021 թվականին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Կազմակերպությունը, գտնվելով «Մարս» ռոբոտաշինության գործարանի տարածքում, շարունակում է զարգանալ էլեկտրոնիկային ոլորտում։
Այս մեկ տարվա ընթացքում մեր ընկերությունը արտադրել և արտահանել է էլեկտրական տարբեր սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոութբուքեր, համակարգիչներ, սերվերներ, 3D տպիչներ, ինտերակտիվ վահանակներ և թվային լաբորատորիաներ:
Ներկայումս ինտենսիվ աշխատանք է տարվում մոդելների բազմազանությունը մեծացնելու ուղղությամբ, քանի որ մեր ընկերությունը պատրաստ է ընդունելու ժամանակի բոլոր մարտահրավերները՝ առանց սահմաններ դնելու:
Մեր ընկերությունը համագործակցում է Engineering City-ի, RAO Mars-ի և Մերգելյան ինստիտուտի հետ, որոնք այս ոլորտի զարգացման մեջ մեծ դեր ունեն։
Մենք հավաքել ենք հմուտ մասնագետների թիմ, ովքեր իրականություն են դարձնում մեր բոլոր գաղափարները։
Մենք համոզված ենք, որ այս դարում տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն հասարակության բոլոր անդամներին, և մեր նպատակն է ստեղծել մատչելի և որակյալ արտադրանք։